Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ներում է շնորհել տասը դատապարտյալի։
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներված անձանցից երեքն ամբողջությամբ ազատվել են ՔԿՀ-ում պատիժը կրելուց, այդ թվում՝ մեկ կին։
Նրանց տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկում կրելու պատժի մնացած ժամկետը կրճատվել է չորս դատապարտյալի, այդ թվում՝ մեկ կին դատապարտյալի նկատմամբ։ Համաներման ակտը վերաբերել է նաև երեք պայմանական ազատազրկման, որոնք ամբողջությամբ ազատվել են հետագա պայմանական ազատազրկումից։