Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ. Զուրաբիշվիլի
Ընտրություններ կնշանակվեն իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ չնշանակի հիմա։ Կասկած չկա, որ ընտրություններ են նշանակվելու,- այս մասին այսօր ճեպազրույցում լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ ինքը կա և կլինի նախագահ։
«Ես նախագահ եմ և նախագահ եմ լինելու: Ինչպիսի՞ն կլինի կուսակցությունների բաշխումն այս ընտրություններում և իմ մասնակցությունը դրան, սա վաղվա հարց է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։