Վրացիների որոշելիքն է, թե ինչպես դուրս գալ ճգնաժամից. Հերչինսկի
Վրաստանը շատ խորը քաղաքական ճգնաժամի մեջ է: Արդեն երկու ամիս է, ինչ փողոցներում տեսնում ենք մարդկանց, ովքեր պահանջում են ժողովրդավարություն և եվրոպական ապագա: Վրացիների գործն է, թե ինչպես նրանք դուրս կգան այս դժբախտ իրավիճակից, ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։
Ըստ Հերչինսկու՝ Եվրամիությունը ցանկանում է, որ Վրաստանը հաջող լինի։
«Մենք իսկապես ցանկանում ենք, որ Վրաստանը հաջողի: Մենք որոշեցինք Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ և ակնկալում էինք, որ Վրաստանը կմիանա մյուս թեկնածու երկրներին՝ ապահովելու, որ այն հնարավորինս շուտ դառնա Եվրամիության լիիրավ անդամ, սակայն դեկտեմբերի 23-ից՝ թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո, Վրաստանում բազմաթիվ բացասական իրադարձություններ են տեղի ունեցել։ Փաստորեն, եթե նայենք վերջին մի քանի ամիսներին, ապա իրավիճակը գնալով վատթարանում է։ Ես սա ասում եմ որպես Եվրամիության դեսպան։ Երբ խոսքը վերաբերում է եվրաինտեգրմանը, մենք ամենացածր կետում ենք։ Այնպես որ, վրացիներն իրենք պետք է որոշեն, թե ինչպես դուրս գալ այս խորացող քաղաքական ու սոցիալական ճգնաժամից։ Վրացիների որոշելիքն է՝ ինչպես դուրս գալ այս ճգնաժամից։ «Անպայման խորհուրդ կտամ երկխոսություն, որպեսզի իշխանությունը, որն այս իրավիճակից ելք գտնելու հավելյալ պատասխանատվություն ունի, սկսի խոսել ժողովրդի հետ՝ չանտեսելով այն մարդկանց, ովքեր կանգնած են փողոցում և պահանջում են եվրոպական ժողովրդավարական ապագա իրենց և իրենց երեխաների համար»,- ասաց Պավել Հերչինսկին։