ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմն արդեն «շատ լուրջ» քննարկումներ է ունեցել Ռուսաստանի հետ ուկրաինական պատերազմի վերաբերյալ։
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Ուկրաինայի հարցով բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մենք կխոսենք, և ես կարծում եմ, որ կարևոր բան տեղի կունենա: Մենք ցանկանում ենք, որ այս պատերազմն ավարտվի: Եթե ես լինեի նախագահ, այս պատերազմը չէր սկսվի», – օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը։
Թրամփը չի ասել, թե իր վարչակազմից ովքեր են շփվել ռուսների հետ, սակայն պնդել են, որ երկու կողմերն էլ «արդեն խոսում են»։ Հարցին, թե արդյոք նա ուղիղ խոսել է Պուտինի հետ, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ ուզում խոսել այդ մասին»: