ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ ինքը զրուցել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով «համաձայնել է» նրա հետ, որ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է փակվի։
Forbes-ի փոխանցմամբ՝ Մասկը այս հայտարարությունն արել է X-ի ուղիղ եթերում քննարկման ժամանակ, որի նպատակն էր քննարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) գործունեությունը։
Իլոն Մասկը նշել է, որ մի քանի անգամ Թրամփի հետ ստուգել է այս տեղեկությունը և հարցրել՝ «վստա՞հ ես», իսկ Թրամփը պատասխանել է՝ «Այո»։ «Այսպիսով, մենք փակում ենք»,- ասել է Իլոն Մասկը։
Մասկը նշել է, որ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքը «քաղաքական կողմնակալ է»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը USAID-ի ղեկավարությանը անվանել էր «արմատական խելագարների խումբ»։
Հանրապետական սենատոր Ջոնի Էռնստը, ով նույնպես մասնակցում էր «X»-ի քննարկմանը, հայտարարեց, որ եթե կան «իսկապես լավ ամերիկամետ ծրագրեր», որոնք պատկանում են USAID-ի իրավասությանը, ապա դրանք պետք է փոխանցվեն Պետդեպարտամենտին և «պատշաճ վերահսկողությունը պետք է իրականացվի»։