Մզիա Ամաղլոբելին դարձել է վրացի ժողովրդի բողոքի խորհրդանիշը – Զուրաբիշվիլի
Մզիա Ամաղլոբելին դարձել է վրացի ժողովրդի բողոքի խորհրդանիշը, – այս մասին Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրել է սոցիալական հարթակ X-ում։
«Վրաստանին իր անկախության, պետականության և եվրոպական ժողովրդավարական ապագայի պաշտպանության համար այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ են ընկերներ։ Մզիա Ամաղլոբելին դարձել է վրացի ժողովրդի բողոքի խորհրդանիշը և վաղվա ազատության հույսը», – գրել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահն այս գրառմամբ արձագանքել է եվրոպացի քաղաքական գործիչների համատեղ հայտարարությանը, որը պահանջում է Մզիա Ամաղլոբելու և այլ քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակում։
«Մենք՝ Վրաստանի բարեկամներս, պահանջում ենք լրագրող Մզիա Ամաղլոբելիի և բոլոր այն բազմաթիվ քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, ովքեր ներկայումս գտնվում են կալանքի տակ՝ ընդդեմ ժողովրդավարության, մարդու իրավունքների և Վրաստանի եվրաատլանտյան ապագայի իրականացված ահաբեկչական ճնշումների արդյունքում։ Այս հալածանքները շարունակվում են արդեն 69 օր, իսկ վերջին շրջանում իրավիճակը նկատելիորեն վատթարացել է», – նշված է հայտարարության մեջ։