150 անդամից բաղկացած խորհրդարանը 101 անդամով է մնացել
Վրաստանի խորհրդարանը 49 ընդդիմադիր պատգամավորի մանդատ է դադարեցրել, այդ թվում՝ «Միասնություն – Միացյալ ազգային շարժում», «Կոալիցիա փոփոխությունների համար» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունների ներկայացուցիչներին։
Պատգամավորները հրաժարականի դիմում ներկայացրել էին դեռ 2023 թվականի նոյեմբերին, իսկ որոշումը խորհրդարանում ընդունվել է կողմերի ծափերով։
Այսպիսով, Վրաստանի 150-անդամից բաղկացած խորհրդարանը 101 անդամով է մնացել։ Նշված կուսակցությունները չեն կարող համալրել կորցրած մանդատները, քանի որ նրանց ընտրական ցուցակները «փակված» են։
Պատգամավորական մանդատները պահպանել է «Վրաստանի համար» կուսակցությունը, որն ունի 12 տեղ, սակայն չի մասնակցում խորհրդարանական աշխատանքներին՝ 2024-ի հոկտեմբերի 26-ի ընտրությունները համարելով ոչ լեգիտիմ։