Զուրաբիշվիլին ներողություն է խնդրում Հայաստանից՝ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար
Որպես դեռևս լեգիտիմ նախագահ՝ ես կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ իմ նախագահի դերում, մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար,- գրում է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Այս մասին Զուրաբիշվիլին գրել է Facebook սոցիալական ցանցում։
«Ի գիտություն նրանց, ովքեր ներողություն են խնդրում, սխալ ուղղությամբ և սխալ տեղում: Որպես դեռևս լեգիտիմ նախագահ, ես կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ որպես նախագահ, մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար: Մենք կանք և կլինենք բարի հարևանական տրամադրված պետություններ, հնագույն քրիստոնեական կրոնի տեր ազգություններ և կապրենք խաղաղ եվրոպական կովկասում»,- գրել է Սալոմե Զոէրաբիշվիլին: