Վրաստանը ներառված է Թրամփի 10%-անոց մաքսատուրքի ցուցակում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված աղյուսակի համաձայն՝ տարբեր երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը հետևյալն են՝ Չինաստանին՝ 34%, Հնդկաստանին՝ 26%, Ճապոնիային՝ 24%, Վիետնամին՝ 46%, Թայվանին՝ 32%, Մոլդովային՝ 31%, Հարավային Կորեային՝ 25%, Կամբոջային՝ 49%, Թաիլանդին՝ 36%, Շրի Լանկային՝ 44% և այլն։ Տեղեկությունը տարածում է «Սքայ Նյուզ»-ը։
Վրաստանին, Ադրբեջանին, Հայաստանին և Ուկրաինային ԱՄՆ-ը սահմանել է 10 տոկոս մաքսատուրք։
Բացի այդ, Թրամփը Եվրամիությանը սահմանել է 20 տոկոս մաքսատուրք, իսկ Մեծ Բրիտանիային՝ 10 տոկոս։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ մաքսատուրքերը կնպաստեն ամերիկյան տնտեսության վերականգնմանը։
Թրամփն ընդգծել է, որ մեծ հարգանք ունի Չինաստանի և նախագահ Սի Ծինփինի նկատմամբ, սակայն «նրանք հսկայական առավելություն են ստանում» ԱՄՆ-ից։
«Մյուս առաջնորդները հոգ են տանում իրենց երկրների մասին՝ բարձր մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ներմուծման վրա, և հիմա ժամանակն է, որ մենք սկսենք հոգ տանել մեր երկրի մասին», – հայտարարել է Թրամփը։
«Բի-բի-սի»-ի տեղեկացմամբ՝ հիմնական 10 տոկոս մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։