Երկիրը կանգնած է մահացու վտանգի առաջ՝ Սաակաշվիլի
Ուղիղ եթերում ընթացող դավաճանության քրոնիկա։ Քո երկիրը մեղադրել պատերազմի սկսման մեջ՝ ամբողջովին անհիմն կերպով, ամենամեծ նենգությունն ու դավաճանությունն է, որը կարող ես գործել, – այս մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում՝ անդրադառնալով «2003–2012 թթ. գործող ռեժիմի և դրա քաղաքական պաշտոնյաների գործունեությունը քննող ժամանակավոր քննիչ հանձնաժողովին»։
Ինչպես նշում է Սաակաշվիլին, «2008 թվականին գործընկերները զգուշացնում էին, որ գնա արտագաղթի, սակայն ոչ ոք ոչ մի տեղ չգնաց, և այդ կերպ փրկվեց Վրաստանի պետականությունը»։
«Իվանիշվիլին ժամանակին փորձեց Հաագայի միջոցով արհեստականորեն հրահրել գործի հարուցում մեր զինվորների դեմ, Վրաստանը հաղթեց, իսկ Իվանիշվիլին՝ պարտվեց, և հիմա փորձում է վրեժ լուծել Ռուսաստանի հանձնարարությամբ՝ այս անարժան հանձնաժողովով։
2008 թվականին գործընկերները զգուշացնում էին ինձ, որ գնամ արտագաղթի, հակառակ դեպքում Պուտինը ինձ կսպանի, սակայն ոտքս տեղիցս չշարժեցի, ոչ ոք ոչ մի տեղ չգնաց, և այդպիսով փրկեցինք Վրաստանի պետականությունը, որի համար հպարտ եմ։
Ինչ էլ որ վիրավորանք ունենաս, դու հավանես կամ չհավանես Սաակաշվիլիին և «Ազգային շարժմանը», «ես ի՞նչ կապ ունեմ» դիրքորոշումը լիովին անհասկանալի է, երբ երկիրն ապրում է մահացու վտանգի պայմաններում։ Բոլորը կապ ունեն, երբ խոսքը վերաբերում է Վրաստանի շահերին», – գրել է Միխեիլ Սաակաշվիլին։