Թրամփը պատրաստվում է դրամական օգնություն առաջարկել միգրանտներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է ներդնել նոր ծրագիր, որը ֆինանսական օգնություն կառաջարկի երկրում անօրինական կերպով գտնվող միգրանտներին՝ երկիրը կամավոր լքելու համար։
Թրամփն ասել է, որ նման «ինքնաարտաքսման ծրագիրը» կներառի որոշակի ֆինանսական օգնություն և հետագայում երկիր օրինական վերադարձի հնարավորություն։
«Մենք նրանց կրթաթոշակ կտանք։ Մենք նրանց որոշակի գումար և ինքնաթիռի տոմս կտանք, ապա կաշխատենք նրանց հետ։ Եթե նրանք լավն են, եթե մենք ուզում ենք, որ նրանք վերադառնան, մենք կաշխատենք նրանց հետ, որպեսզի նրանք հնարավորինս արագ վերադառնան», – ասաց Թրամփը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել էր նոր հավելված, որը թույլ կտար ԱՄՆ-ում անօրինական գտնվող միգրանտներին «ինքնաարտաքսվել»՝ կալանավորվելու և արտաքսվելու փոխարեն։