«Վնասված» բյուջեն
Ըստ Geostat- ի, բնակչության 8% -ը զբաղված է հանրային ծառայության գործերով:
Դա նշանակում է, որ երկրում աշխատուժի 20% -ը աշխատավարձ ստանում է բյուջեից: Գործատուների իրավունքը սահմանում է աշխատանքային օրենսգիրքը: Բյուջետային կազմակերպությունները հաճախ փորձում են անտեսել այն եւ որոշումներ կայացնել, շրջանցելով օրենքը:
Ախալցխայի Սակրեբուլոն այժմ փորձում է ապացուցել գերագույն դատարանին, որ նախկին աշխատողներին ապօրինի չեն ազատել: Այս հարցի պարզաբանումը փորձում են նախ Ախալցիխեի և հետո վերաքննիչ դատարանը: Երկու պահանջատներն էլ որոշեցին, որ Էկա Տատալաշվիլին եւ Թեա Բաղդոշվիլին աշխատանքներից հեռացվել են անօրինականորեն: Ախալցխայի Սակրեբուլոյի նախկին աշխատակիցների համար հանձնարարվել է փոխհատուցել եւ աշխատատեղերը վերականգնել:
«Կան փաստաբաններ քաղաքապետարանում եւ Սակրեբուլոյում, բայց մասնավոր փաստաբանը բյուջեից ստանում է մի քանի հազար: Չնայած գիտեն, որ միևնույն է կրելու են, բայցևայնպես երկարացնում են ընթացը, որ աշխատանքները չվերադարձնեն: Որքան հետաձգվի այս ընթացը, այդքան մեծանում է գումարը, որը պետք է փոխհատուցեն: Կարծում եմ, նախարարությունը իր վրա պետք է վերցնի պատասխանատվությունը և իրենց գրպանից վճարեն մեզ:Գերագույնում էլ եթե շարունակվի գործը, մոտավորապես 20 000 լարի պատրավոր կլինեն վճարել միայն ինձ համար»,- ասում է Էկա Տատալաշվիլին:
Դեկտեմբերին 2017-ին ինքնակառավարությունում աշխատողներին ազատելու որոշումը բացատրեցին քաղաքի եւ համայնքի միասնությամբ:
Դատարանը ապօրինի համարեց նաեւ Ջունա Նաթենաձեի աշխատանքից հեռացումը:Դատավորը հանձնարարեց «Ախալցիխեի բերդի» աշխատակցի աշխատատեղի վերականգնումը, կորցրածի փոխհատուցումը, ինչպես նաև վերադարձնել յուրաքանչյուր բաց թողնված օրվա համար չվճարված գումարի 0.07% -ը: Տնօրենի կողմից աշխատանքի օրենսդրության անհամապատասխան որոշման պատճառով, Ջունա Նաթենաձեն 2017 թվականին տեղական բյուջեից մոտ 1 000 լարի ստացավ:
«Ամեն ամսվա վերջ մեզանից յուրաքանչյուրը պետք է վախենա աշխատանքի կորցնելուց: Ես ուզում էի հաղթել այս գործը, որ լիներ օրինակ բոլորի համար՝ անպայման պետք է պայքարել ձեր իրավունքների համար»,- հայտարարեց Ջունա Նաթենաձեն դատաքննության ավարտից հետո:
Բերդի վարչությունում այդ ժամանակ ասում էին, որ Ջունա Նաթենաձի պայմանագիրը ընդհատվել էր, այդ իսկ պատճառով նրան ազատել էին աշխատանքից: Իսկ իրավաբան Սոսո Խիթարիշվիլին մատնանշում է Վրաստանի աշխատանքային օրենսգրքում գրնացված փոփոխությունները:
«Այն ժամանակ, երբ գործատուի եւ աշխատողի միջեւ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են 30 ամիս եւ ավելի, պայմանագիրը համարվում է մշտական»,-ասում է նա:
Նույն փաստարկն է մատնանշում նաև ՍՊԸ «Բարեգործության» վարչությունը, որը 2019 թվականի հունվարի մեկին աշխատանքից ազատել էր 8 աշխատակից: Նրանցից երեքը դիմել էին դատարան: Մաքրման նախկին աշխատակիցները ասում են,որ նրանք աշխատանքից ազատվել են անօրինականորեն: Նրանք պահանջում են վերադառնալ իրեն ցգործին և ստանալ փոխհատուցում:
«Զանգահարեցին, ասելով , որ այլևս չես աշխատում:Աշխատակցին հեռախոսով չեն ազատում: Եթե վատ եմ կատարել գործս, պետք է տեսնեն, բացատրեն, և ասեն որ դրա համար փող չեն վճարելու»,- ասում է Դավիդ Լոմիձեն:
2017 թ.-ին առաջին անձանց որոշումն առավել մեծ ազդեցություն ունեցավ Ադիգենի վրա: Ըստ դատարանի որոշման, բյուջեն ստիպված էր վճարել ավելի քան 100 000 լարի աշխատանքից ազատված աշխատակազմի համար: Նախկին մարզպետի, նրա տեղակալի և ֆինանսական ծառայության ղեկավարի համար վճարել են 58 000 լարի, իսկ սակրեբուլոի նախարարն ստացավ 62 000 լարի:
«Դատարանը այս գործում հաշվի չի առել մեր իրական հիմմունքները: Եղավ այնպես որ վերադարձրին մեր պաշտոններին և մենք հարգում ենք դատարանի որոշումը»:
Գերագույն դատարանի որոշմամբ երկու տարի եւ տաս ամիս ամխատանքից զրկված Ադիգենի գյուղ Բոլաջուրիի մանկապարտեզի կառավարիչը կրկին վերադարձրեց իր պաշտոնը: Լալի Մաիսուրաձեն որպես փոխհատուցում ստացել է 700 լարի: Նա վերադարձրել է իր պաշտոնը մշտական պայմանագրով:
«Սա մեծ խդնիր է, երբ ծառայությունների ղեկավարների որոշման շնորհիվ բյուջեից հանվում է կրկնակի գումար: Կարծում եմ, նման դեպքերում պատասխանատվության մասին պետք է մտածի աշխատանքից ազատող անձը: Այդ դեպքում ավելի զգույշ կլինի որոշումներ կայացնելու մեջ»,- ասում է ինքնակառավարման հարցերի փորձագետ Կոտե Կանդելակին:
Ախալցխայի քաղաքապետարանի կողմից անօրինական ազատ է արձակվել նաև Սոփիո Շեվչենկոն, ով կփորձում է ապացուցել դա Գերագույն դատարանում: Մարդկային ռեսուրսների կառավարման եւ արխիվային փաստաթղթերի զարգացման գծով գլխավոր մասնագետին աշխատանքից ազատել են 2017 թվականի նոյեմբերի 14-ին: Ախալցիխեի քաղաքապետարանը պատճառ է համարել, որ շարժունակության գործընթացը հաջող չի անցել:
Շեվչենկոն պահանջում է ստանալ փոխհատուցում և վերադառնալ աշխատանքի: Ախալցխայի եւ Վերաքննիչ դատարանի կողմից նրա պահանջը չեն ընդունել: Նա պատրաստվում է դիմել Գերագույն դատարան:
« Պայքարելու եմ մինչև վերջ և գիտեմ, որ ճշմարտությունը կհաղթի:Այս գործը հասցնելում եմ ավարտին»,- ասում է Սոֆիո Շեվչենկոն: