Տնտեսություն
Ամսական 365 լարին չորս հոգանոց ընտանիքի համար և կրկնապատկված գների «գլխացավը»
Հոդացավ, տեսողություն, արյան անոթներ, արյան ճնշում, սիրտ – 50 տարեկանից բարձր մարդիկ տառապում են այս և առողջության բազմաթիվ այլ խնդիրներով: Այդ պատճառով կենսաթոշակի կամ եկամուտի մեծ մասը հիմնականում ծախսվում է դեղերի վրա: Արժեզրկված լարիի և թանկարժեք դեղամիջոցների ֆոնին, էլ ավելի է դժվարանում ամսական բյուջեն վերաբաշխել այնպես, որպեսզի հոգան ամենաառաջնային կարիքները: Պետության որոշմամբ ՝ 178,10 լարին բավարար է, որպեսզի մարդը մեկ ամսվա ընթացքում սնվի և ապրի: Գլխավոր հարցը այն է, թե ինչպես կբախշվի պետության կողմից սահմանված բյուջետը և ինչպես կհերիքի ժողովրդին այս գումարը:
65-ամյա Ցիցո Լոնդարիձեն ձախ աչքի քրոնիկ հիվանդություն (Գլաուկոմա) ունի: Նրա մոտ ախտորոշումը հայտնաբերեցին երեք տարի առաջ, դրանից հետո, բժշկի նշանակմամբ, նա ամեն օր ընդունում է անհրաժեշտ դեղամիջոցները, որպեսզի հիվանդությունը չտարածվի նաև մյուս աչքի վրա, և նա ամբողջովին չկորցնի տեսողությունը: Անհրաժեշտ դեղամիջոցը (Ազարգա) մինչ համաճարակն արժեր 18-20 լարի: Քանի որ այդ դեղորայքը թանկացավ, նա բժշկիկն խնդրեց համեմատաբար էժան դեղեր նշանակել: «Կալտե» դեղիրայքի 5 գրամանոց սրվակի համար վճարում էր մինչև 10 լարի և այն հերիքում էր գրեթե երեք շաբաթ: 2019 թվականի դեկտեմբերից դեղամիջոցի գինն աստիճանաբար աճեց, չնայած մի քանի ամիս առաջ այն դեղագործական շուկայից ընդհանրապես անհետացավ: Վախենալով տեսողության կորստից, կրկին ստիպված եղավ գնել թանկարժեք «Ազարգա» դեղամիջոցը: Այլ դեպքերում, կսկսվեր աչքերի ցավ, որոշ ժամանակ անց աչքերում առարկաներն էլ ավելի կպղտորվեին և սեւ կետերը կբազմանային: Դեղորայքը, որի համար մեկ տարի առաջ Ցիցո Լոնդարիձեն վճարում էր 18 լարի, այսօր զեղչով գնել է 35 լարիով, էլ ավելի դառնացավ թե աչքի ցավը, թե թանկացած կյանքից բխող գլխացավը:
Ըստ պետության ՝ չորս հոգանոց ընտանիքի կենսապահովման նվազագույն գումարը 365 լարի է:
Առանց այն էլ կորցված տեսողությունն պահպանելու դեղորայքը, թե թոռան համար «Պիրամիդա» շոկոլադը գնի, այս երկուսն էլ Ցիցոի համար դժվար են:
Դեղորայքը բավարարում է երեք շաբաթ, ապագայի մասին կմտածի հետո: Մինչդեռ պետության կողմից սահմանված 365 լարիից դրամապանակում մնաց 330-ը, ամսվա վերջից 30 օր առաջ, և ընտանիքում նրանից բացի կա եւս երեք անդամ:
Դեղատնից դուրս գալով ՝ նա մի պահ կանգ է առնում, խորը շունչ քաշում ու նայում շուրջը: Նրա աչքերի դեմ փռված է դատարկված Ախալցիխեն: Ամբոխ է տեսնում միայն դեղատներում և բանկերում: Նա նայում է հերթ պահած ժողովդրին, ովքեր պետք է վճարեն վարկերը և ի տարբերություն նրանց, Ցիցոյի ընտանիքը զերծ է նման պարտականություններից:
Ցիցոն վերհիշում է, որ 90-ական թվականներին «լավ տնային տնտեսուհի» չկարողացավ լինել: Շեվարդնաձեի ժամանակաշրջանում նույնպես չհասկացավ, թե ինչպես կարող էր ընտանիքը մեկ ամիս պահել 8 լարիով այնպես, որ անգամ խաչապուրին չպակասեր:
Ապրիլից պետական փոխհատուցումները այլեւս չեն վերաբերվի կոմունալ ծառայությունների վճարումերին: Իսկ Ախալցիխեում գիշերը ջերմաստիճանը դեռ իջնում է -6 աստիճանի: Չնայած խնայողաբար սպառմանը, Ցիցոի ընտանիքը գրեթե ամեն երեկո միացնում էր ջեռուցումը: Միայն էլեկտրաէներգիայի և բնական գազի ամսեկան վճարը կազմում է 108 լարի:
Բնական գազը - 89.97 լարի ջուրը - 1 տ - 0.5 լարի
Հոսանքը- 18.37 լարի մաքրության համար - 2 լարի
Լույսի և գազի գումարը վճարում է: Պարզ թվաբանությամբ, որը քաղաքացու համար այնքան էլ պարզ չէ, որքան «Geostat» -ի, ընտանիքին մնացած բոլոր ծախսերը հոգալու համար մնում է 221,66 լարի:
Կոմունալ ծառայությունները վճարելուց հետո, ժամանակն է գնել անհրաժեշտ սննդամթերքն ու հիգիենայի անհրաժեշտ իրերը, որոնք անչափահասին և թոշակառուին հարկավոր են միանման:
Geostat- ի տվյալների համաձայն, 365 լարիի 30% -ը, այսինքն 109,5 լարին պետք է ծախսվի ոչ պարենային անհրաժեշտությունների վրա: Այս ծախսը ներառում է կոմունալ ծառայությունները, հիգիենայի պարագաները, տրանսպորտը և այլն:
Այս ամսվա ընթացքում ոչ պարենային ծախսերը չեն հերիքում անգամ կոմունալ ծառայությունների վճարների, կամ նույնիսկ հիգիենայի պարագաների վրա:
Գումարի 70% -ը, այս դեպքում ՝ 255,5 լարին, չորս հոգանոց ընտանիքը պետք է բավարարի ամբողջ ամսվա ընթացքում սնունդ գնելու համար, ինչը շաբաթական կազմում է 59,62 լարի:
Այս ապրանքը գնելուց հետո ընտանիքը մնաց առանց սուրճի, մրգերի, քաղցրավենիքի, ինչպես նաև ատամի մածուկի, շամպունի, լվացքի փոշու և ձեռքի օճառի, ինչպես նաև այլ անհրաժեշտ միջոցների:
Ցիցո Լոնդարիձեն չի կարող պահել գումար «սև օրվա» համար - «Ողջ ես, մահանում ես, դպրոց կա, երեխա է...»:
Սամցխե-Ջավախքում չորս հոգանոց ընտանիքն ամսական մեկ պարկ ալյուր է օգտագործում: Հիմնականում հաց են թխում, բայց երբեմն այն օգտագործվում է մեսխեթական ուտեստներ պատրաստելու համար (Թութմաջի, Գաթա և այլն): Բնակչության մեծ մասը գումար խնայելու համար ամենաբարձր որակի փոխարեն՝ գնում է առաջին որակի ալյուր:
«Արդեն անգամ 5 լարին նշանակություն ունի: Բարձրագույն որակի ալյուրն արժե 80 լարի, այն դեպքում, երբ առաջին որակինն 75 լարի է: Գյուղից եկած մարդը, ով գոնե ալյուր, շաքար և բուսական յուղ պետք է գնի, այլևս չի կարողանում ձեռք բերել այս բոլորը միասին այն դեպքում, երբ նրա աճեցրած բերքն օրեցօր էժանանում է», - ասում է ալյուր վաճառող՝ Ալեքսանդրե Նեբաձեն:
Ալյուր վաճառողների համար հաջողված է համարվում այն օրը, երբ վաճառում են մեկ պարկ ալյուր: Հացահատիկային մշակաբույսերի թանկացումը (45-ից 80 լարի) նվազեցրել է գնորդների թիվը: Նրանք ասում են.
«Օրեր են անցնում այնպես, որ ոչ ոք նույնիսկ գինը չի հարցնում»:
Համաճարակի և տնտեսական ճգնաժամի ֆոնին Ախալցիխեում կարծում են, որ իրավիճակը սրվել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամի պատճառով: Երկու մասի բաժանված քաղաքական գործիչները «պայքարում են աթոռի և ոչ թե ժողովրդի համար» ,- զայրանում են Վրաստանի հարավում: Գների համատարած աճի ֆոնին `ընտանիքների մեծ մասը փաստացիորեն հրաժարվում է պատրաստի սնունդ գնելուց, տաքսիով ճանապարհորդելուց, սրճարաններից և այլ հնարավորություններից:
Գները և պետությունը
2020 թվականի դեկտեմբերից պետությունն այլևս չի հաշվարկում կենսապահովման մակարդակը `ըստ ընտանիքի անդամների քանակի: Ազգային վիճակագրական ծառայությունը սահմանում է կենսապահովման մակարդակը` հիմնվելով մթերային նվազագույն զամբյուղի վրա: Նվազագույն մթերային զամբյուղը պարունակում է սննդամթերքի այն քանակը, որը ֆիզիոլոգիապես անհրաժեշտ է աշխատանքային տարիքի տղամարդու նորմալ կյանքի և բնականոն աշխատունակության համար:
Տվյալների համաձայն, չորս անդամից բաղկացած ընտանիքին ամսեկան 365 լարի է անհրաժեշտ: Ըստ Geostat- ի ներկայացուցիչ՝ Գիորգի Միքելաձեի, «ծախսերը բաժանվում են երկու մասի ՝ սննդի և ոչ պարենային ծախսեր: Օրինակ ՝ կոմունալ ծառայությունների արժեքը չի փոխվում ՝ լինի դա մեկ կամ չորս անդամից բաղկացած ընտանիք, և կարտոֆիլի տապակման ժամանակ յուղի քանակը նույնպես չի փոխվում, բայց կայքում հրապարակված հաշվարկի մեթոդաբանությունը ներառում է այլ մանրամասներ»:
Կենսապահովման նվազագույն պարենային զամբյուղը բաղկացած է 40 սննդամթերքից՝ հաց, ձավարեղեն, միս, կաթնամթերք, բանջարեղեն և հրուշակեղեն: Հատկանշական է, որ մարտ ամսվա կենսապահովման մակարդակը 4,5 լարիով պակաս է, քան այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր:
Ապրիլ ամսվա տվյալները Վրաստանյան վիճակագրությունը կհրապարակի մայիսի 14-ին: Ինչպես հաշվարկում է պետությունը, գրեթե ամեն ինչ թանկանում է: Դեղերը, ապրանքներն ու վառելիքը հատկապես թանկացան ապրիլին:
Համաճարակից առաջ մեկ պարկ ալյուրն արժեր 45 լարի, բայց այսօր այն կարելի է ձեռք բերել միայն 80 լարիով:
Վառելիքի գները Վրաստանում շարունակում են աճել, և առաջին անգամ 1 լիտր բարձրորակ բենզինի գինը հատել է հոգեբանական շեմը և այն արժե ավելի քան 3 լարի:
2021 թվականի մայիսի 7-ին, Ազգային բանկի որոշմամբ, 1 ԱՄՆ դոլարի արժեքը 3,4324 լարի է: Մինչդեռ ուղիղ մեկ տարի առաջ լարիի և ԱՄՆ դոլարի հարաբերակցությունը 3,1999 էր:
Լարիի փոխարժեքի անկումը բարդացրեց ամեն ինչ. Արտարժութային վարկերը թանկացան: Աճել է նաև վրացական լարիով վճարվելիք վարկերի գումարը, քանի որ վերջին երկու ամիսներին (մարտի 17-ին և ապրիլի 28-ին) վերաֆինանսավորման տոկոսադրույքն աճել է 1,5 տոկոսով:
Խանութի սեփականատերերի խոսքերով ՝ գների համընդհանուր բարձրացումն ուղեկցվել է Ուկրաինայում և Ռուսաստանում արտադրվող ձեթի սակավությամբ, ինչը կրկնապատկել է այս ապրանքի գինը:.
Ձեթի հետ մեկտեղ, զգալի թանկացել է շաքարը, այն դեպքում, երբ մինչ համաճարկը մեկ կգ շաքարն արժեր 1,4, այսօր այն արժե 2,3 լարի: Բացարձակապես բոլոր ապրանքների գները բարձրացել են, իսկ բնակչության եկամուտը կամ մնացել է նույնը, կամ նվազել, կամ ընդհանրապես նրանք մնացել են առանց եկամուտի:
Երկրում կենսապահովման նպաստ ստացողների թիվը մարտ ամսին աճել է 18,2% -ով: Սոցիալական ծառայության գործակալության տվյալներով ՝ Վրաստանում նպաստ է ստանում 151 հազար ընտանիք: Վերջին տվյալների համաձայն ՝ միայն սոցիալական օգնություն ստացողների թիվը կազմել է 541764, դա կազմում է Վրաստանի բնակչության 14,5% -ը:
Ցիցո Լոնդարիձեն կարծում է, որ գնված սննդամթերքը ընտանիքին կբավարարի մոտ 2 շաբաթ: Թաղամասում գտնվող խանութում ունեցած պարտքն ուզում էր մարել, բայց տետրում նրա անունը այս ամիս էլ չի ջնջվի: Ցիցոյի նման, գնաճի հետ մեկտեղ պետությունում աղքատ մարդկանց թիվն օրեցօր աճում է: Չորս հոգանոց ընտանիքի համար սահմանված կենսապահովման նվազագույն գումարը, լավագույն դեպքում, գոյատևելու համար ընտանիքին կհերիքի ընդամենը 14 օր:
Բնական գազը
Տարածեք :