Վառելիքի գինը գերազանցել է 4 լարին
Վառելիքի միջազգային գինը վերջին ամիսներին աճողական հեռանկար ուներ, սակայն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սկսվելուց հետո վառելիքի միջազգային գները կտրուկ բարձրացել են։ Միջազգային գներն արդեն իսկ արտացոլվել են տեղական շուկայում։
Նավթ ներմուծողների միության ղեկավար Վանո Մթվրալաշվիլին ասում է, որ գների կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է բոլորին քաջ հայտնի երկու գործոնով՝ վառելիքի միջազգային գների աճով և ազգային արժույթի արժեզրկմամբ։
«Platz-ի տվյալներով՝ բենզինը թանկացել է 20%-ով, իսկ դիզելը` 42%-ով։ Հետեւաբար, սա է պատճառը, որ իրականում ունենք թանկացումներ։ Դիզելի դեպքում գները նույնիսկ գերազանցել են 4 լարիի նշագիծը։ Ներկա փուլում նույնպես բավականին դժվար է կայուն իրավիճակ հաստատել։ Ընդ որում, պատերազմի սկզբից լարիի փոխարժեքն արժեզրկվել է միջինը 20-25 կետով, ինչը լրացուցիչ գործոն է։ Ակնկալիքները բավականին հոռետեսական են։ Մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ կանխատեսումներ ու հաշվարկներ չեն կարող անել»,- ասել է Նավթ ներկրողների միության ղեկավար Վանո Մթվրալաշվիլին։
Վրաստանում ամենաէժան ու անորակ վառելիքն արժե 3 լարի 80 թեթրի։ Գազալցակայաններում նավթամթերքի գներն օրեցօր փոխվում են: Ախալցիխեում մտավախություն ունեն, որ վառելիքի օրական թանկացումն էլ ավելի կբարդացնի իրենց կյանքը: