Ռուսաստանի քանի՞ քաղաքացի անշարժ գույք ունի Վրաստանում
Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիայի մեկնարկից հետո շատ երկրներ պատժամիջոցներ են կիրառել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գույք գնելու հետ կապված։
Businesspressnews-ը հետաքրքրվել է, թե ՌԴ քանի քաղաքացի ունի անշարժ գույք Վրաստանում։
Հանրային ռեգիստրի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում գրանցված է Ռուսաստանի Դաշնության 20993 քաղաքացու անշարժ գույք։
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող 20993 անձ գրանցված է որպես անշարժ գույքի սեփականատեր»,-հայտնում են գերատեսչությունից։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի մարտին Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիների թիվը հասել է 45100-ի, ինչը կազմում է Վրաստան մուտք գործած անձանց 18%-ը։