Անկայուն ռուբլին, դոլարն ու եվրոն՝ փոխարժեքն այսօր
Հունիսի 3-ին Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն, Վրաստանում էժանացել են ռուբլին, դոլարը և եվրոն։
Այսօրվանից մինչև հունիսի 6-ը, 100 ռուբլին կարժենա 4,7773 լարի, 1 դոլարը՝ 2,9707, 1 եվրոն՝ 3,1890 լարի:
Արտարժույթի գների անկում է նկատվում նաև Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում, որտեղ՝
100 դոլարը վաճառվում է 290 լարիով, գնվում՝ 295 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 43 լարիով, գնվում՝ 44 լարիով
100 եվրոն վաճառվում է 317 լարիով, գնվում՝ 320 լարիով
Վրաստանի Ազգային բանկի կողմից հաստատված պաշտոնական փոխարժեքը կգործի վաղվանից երկուշաբթի օրը ներառյալ։