Ավելացել է ամսական 9600 լարի եւ ավելի աշխատավարձ ստացողների թիվը
2024 թվականի մարտին ավելացել է 9600 լարի և ավելի ամսական աշխատավարձ ստացողների թիվը։ Այս մասին նշված է pmcg ուսումնասիրության մեջ։
Ըստ ուսումնասիրության՝ 2024 թվականի մարտին ամսական աշխատավարձ ստացողների թիվը 2023 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 4,7%-ով, իսկ 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ 8,8%-ով։
«2024 թվականի մարտին ամսական 0-ից 600 լարի աշխատավարձ ստացողների թիվը կազմել է 15.8%, ինչը 2023 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 3 տոկոսային կետով, իսկ 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ 8 տոկոսային կետով։
2024 թվականի մարտին ամսական 2400 լարի և ավելի աշխատավարձ ստացողների թիվը կազմել է 25%, ինչը 2023 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 3,7 տոկոսային կետով, իսկ 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ 8,4 տոկոսային կետով։
2024 թվականի մարտին ամսական 9600 լարի և ավելի աշխատավարձ ստացողների թիվը կազմել է 2.1%, ինչը 2023 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 0.2 տոկոսային կետով, իսկ 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ 0.6 տոկոսային կետով»,- նշված է pmcg ուսումնասիրության մեջ: