«Միջին հաշվով ամսից ամիս 15 տոկոսով աղքատանում ենք».
«Միջին հաշվով ամսից ամիս մենք աղքատանում ենք 15 տոկոսով»,- ֆեյսբուքյան իր էջում գնաճի ցուցանիշին արձագանքել է տնտեսագետ Օթո Աբեսաձեն։
Նրա գրառումն առաջարկում ենք անփոփոխ՝
«Բացարձակապես իմ բոլոր կանխատեսումներն իրականացան՝
Գնաճը 13.3%,
Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 22%-ով,
Տրանսպորտի կատեգորիա. Գներն աճել են 20%-ով,
Կոմունալ ծառայություններն աճել են 16.1%-ով,
Միջին հաշվով մենք ամսից ամիս աղքատանում ենք 15 տոկոսով»,- գրել է Աբեսաձեն։
Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 1,1 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 13,3 տոկոս։