2022 թվականի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, կենսապահովման մակարդակն աճել է 10.2 լարիով։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ ամիս աշխատունակ տարիքի տղամարդու կենսապահովման մակարդակի չափը կազմել է 255,3 լարի, մինչդեռ 2022 թվականի մայիսին այդ ցուցանիշը 245,1 լարի էր։
Բացի այդ, ըստ Geostat-ի տվյալների, հունիսին մայիսի համեմատ միջին սպառողի կենսապահովման մակարդակն աճել է 9,1 լարիով և 217 լարիի փոխարեն դարձել 226,1 լարի։
կազմել է 190 լարի։
Նշենք, որ Geostat-ը կենսապահովման մակարդակը հաշվարկում է ըստ նվազագույն պարենային զամբյուղի, որը սահմանվել և հաստատվել է 2004 թվականին՝ Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Նվազագույն պարենային զամբյուղը ներառում է 40 ապրանք: Սննդի ծախսերի տեսակարար կշիռը կենսապահովման ծախսերում կազմում է՝ 70 տոկոս, իսկ ոչ պարենային ծախսերինը` 30 տոկոս