Դոլարն ու ռուբլին արժեզրկվել են
Վրաստանում եվրոն արժևորվել է, ռուբլին ու դոլարը` արժեզրկվել:
Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այսօրվա սակարկությունների արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,7089 լարի։ Գործող փոխարժեքը կազմել է 2.7016 լարի։ Ըստ այդմ՝ դոլարի փոփոխությունն ազգային արժույթի նկատմամբ կազմել է 0,0073 լարի։
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը 2,7880 լարի է։ Մինչդեռ այսօրվա փոխարժեքը կազմել է 2,7916 լարի։ Ըստ այդմ՝ եվրոյի փոփոխությունը կազմել է 0,0036 լարի։ Այսօրվա առքուվաճառքի արդյունքում ստացված փոխարժեքները կգործեն վաղը՝ օգոստոսի 13-ին և կգործեն մինչև երկուշաբթի։
Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում օգոստոսի 12-ի առավոտյան
100 դոլարը վաճառվում է 270 լարիով, գնվում՝ 272 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 41 լարիով, գնվում՝ 42 լարիով
100 եվրոն վաճառվում է 278 լարիով, գնվում՝ 281 լարիով