Լարին միջնաժամկետ հեռանկարում կպահպանի կայունությունը. Ֆինանսների նախարար
Վերջին շրջանում լարին զգալիորեն ամրապնդվել է, միջնաժամկետ հեռանկարում լարին կպահպանի իր կայունությունը,- կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նախարարի խոսքով՝ լարիի կայունությունն ապահովում է այսօր երկրում առկա տնտեսական ակտիվությունը։
«Լարին վերջին շրջանում զգալիորեն ամրապնդվել է։ Գիտեք, որ երբ Ուկրաինայում սկսվեցին ռազմական գործողությունները, լարիի փոխարժեքը 3.40-ի սահմաններում էր, հետո կայուն էր 3.05-ի սահմաններում։ Այսօր սակարկությունների վերջին 2 օրերի արդյունքում այն 2,80-ի սահմաններում է:
«Բնական է, օրական տվյալներից կախված՝ կարող են լինել տատանումներ, սակայն միջնաժամկետ հեռանկարում լարին կայուն կլինի, դա ապահովում է այսօր երկրում տնտեսական ակտիվությունը, ամենօրյա փոփոխությունները շատ դժվար է մեկնաբանել, դա կապված է բազմաթիվ գործոնների հետ»,- բացատրում է Լաշա Խուցիշվիլին: