Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են
Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այսօր կայացած առևտրի արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,8192 լարի։ Երեկվա փոխարժեքը կազմում էր 2.8000 լարի։ Ըստ այդմ՝ դոլարի փոփոխությունը ազգային արժույթի նկատմամբ կազմել է 0,0192 լարի։
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 2,7972 լարի։ Մինչդեռ երեկվա փոխարժեքը կազմել էր 2,7793 լարի։ Ըստ այդմ՝ եվրոյի փոփոխությունը կազմել է 0,0179 լարի։