Ինչպե՞ս է փոխվել լարիի փոխարժեքը հիմնական արժույթների նկատմամբ
Ընթացիկ ամսվա ընթացքում լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է գրեթե 10 թեթրիով, իսկ օգոստոսի 27-ի դրությամբ 1 դոլարի արժեքը կազմում է 2,8608 լարի։
Լարիի փոխարժեքը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 3 թեթրիով:
Բրիտանական ֆունտ ստեռլինգի նկատմամբ վրացական արժույթն այս ամիս արժեզրկվել է 2 թեթրիով և պաշտոնական փոխարժեքը կազմում է 3,3860։
Լարին արժեզրկվել է նաև ռուսական արժույթի նկատմամբ և 100 ռուբլին այսօր արժեր 4,7421 լարի, մինչդեռ օգոստոսի սկզբին այն արժեր 4,4581 լարի։