ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը 20 տարվա նվազագույնին է: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 5-ի առավոտյան եվրոյի փոխարժեքը նվազել է 0,71 տոկոսով, իսկ մեկ եվրոն արժեցել է 0,9883 դոլար։
Սա եվրոյի ամենացածր փոխարժեքն է 2002 թվականի դեկտեմբերից ի վեր։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ եվրոպական արժույթի վրա ազդել է եվրոպական տնտեսության անորոշությունը այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց «Հյուսիսային հոսք 1» գազատարի ամբողջական դադարեցման մասին։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, օգոստոսի 2-ի երեկոյան «Գազպրոմը» հայտարարել է «Հյուսիսային հոսք» խողովակաշարով գազի մղման ամբողջական դադարեցման մասին՝ հավանաբար կոմպրեսորային կայանի անսարքության պատճառով, որը շարունակում է աշխատել։
ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը գտնվում է վերջին 20 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա