Ժամկետանց վարկերի քանակը Վրաստանում
Վրաստանում վարկառուների 11,5%-ի դեպքում վճարումը ժամկետանց է։
«Կրեդիտինֆո»-ի 2022 թվականի հուլիսի վիճակագրության համաձայն՝ 30 օրից մինչև 3 տարի ժամկետանց է 217 831 վարկ, իսկ պայմանագրերի թիվը՝ 408 563։ Ընդհանուր առմամբ, հուլիսի դրությամբ Վրաստանում ֆինանսական հատվածի պարտքեր ունի 1 890 970 մարդ՝ ընդհանուր 34 003 103 857 լարի։
Նշենք, որ վարկառուների 84,5%-ը գալիս է բանկային հատվածից, մասնավորապես հուլիսի դրությամբ բանկերից 30 918 299 899 լարիի վարկ է վերցրել ընդհանուր առմամբ 1 597 259 վարկառու։
Եվս 21,552 մարդ, ընդհանուր առմամբ, 428,768,143 լարիի վարկ է վերցրել լիզինգային, շինարարական և այլ տեսակի ընկերություններից։