Նավթն էժանանում է
Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան նվազում են ԱՄՆ-ում դրա պաշարների զգալի ավելացման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.52 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 92.71 դոլար, WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը՝ 0.49 տոկոսով՝ մինչեւ 86.88 դոլար։