Հեղուկ գազը թանկացել է
Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան եկող քաղաքացիների ավելացող հոսքի պատճառով Լարսի անցակետում բեռնափոխադրումները խափանվել են։ Վերջին շաբաթվա ընթացքում ընկերությունները չեն կարողանում Վրաստան ներկրել հեղուկ գազ, ինչի պատճառով շուկայում դեֆիցիտ է առաջացել։ Գազալցակայանների մի մասում հեղուկ գազ այլեւս չկա, իսկ մյուս մասում գինը 1,50 լարիից դարձել է 2,20, իսկ որոշ դեպքերում՝ 2,40 լարի։
Հեղուկ գազի ասոցիացիայի նախագահ Նիկա Խոփերիան ասում է, որ այս փուլում Ռուսաստանի կողմից թանկացում չի եղել, իսկ թանկացման միակ պատճառը շուկայում առկա դեֆիցիտն է, որը հավանաբար, հաջորդ 4-5 օրվա ընթացքում պետք է լրացվի:
«Վրաստան է հեղուկ գազի 90 տոկոսը ներմուծվում է Լարսի անցակետից։ Հիմա, քանի որ ուշացումներ են լինում, մեծ թվով մարդիկ են ուղևորվում, մեքենաներով, ոտքով կամ հեծանիվներով, բեռնատարները չեն կարողանում դուրս գալ, սա դեֆիցիտ է ստեղծել, 4-5 օրից իրավիճակը հավանաբար պետք է կայունանա, և ճգնաժամը կավարտվի:
Թանկացման օբյեկտիվ պատճառ չի եղել, մատակարարման գինը չի բարձրացել, ուղղակի դեֆիցիտ է։ Ինքնին այն, որ վարորդներն այժմ 3-4 օրվա փոխարեն 2 շաբաթ են կանգնում նույն տեղում, թանկացնում է տրանսպորտի արժեքը։ Հենց իրավիճակը կայունանա և ներկրումը վերսկսվի, գինը կվերադառնա հին մակարդակին»,- ասել է BMG-ի հեղուկ գազի ասոցիացիայի ղեկավար Նիկա Խոֆերիան։