Եվրոն ու դոլարը կրկին հավասարվել են
Վրաստանի ազգային բանկի կողմից սահմանված նոր փոխարժեքի համաձայն, լարին արժեզրկվել է գրեթե բոլոր արտաժույթների նկատմամբ:
Պաշտոնական տեղեկություններով՝ դոլարն ու եվրոն հավասարվել են և արժեն 2,78 լարի:
1000 հայկական դրամը վաճառվում է 6,92 լարիով, 100 ռուսական ռուբլին կարող եք ձեռք բերել 4,48 լարիով։
Մեկ թուրքական լիրայի արժեքը 0,14 լարի է։