Կարտոֆիլը կրկին թանկացել է՝ ինչ արժե ապրանքը
Վրաստանում կարտոֆիլը կրկին թանկացել է: Մասնավորապես, Ախալքալաքի խանութներում 1 կգ կարտոֆիլի գինը դարձել է 2,20-2,50 լարի։ Շուկայական վաճառասեղաններում այն համեմատաբար էժան է։
Ինչպես East fruit-ի մոտ հայտնում են առևտրականներն ու ֆերմերները՝ պատճառը այս տարվա համեմատ վատ բերքն է, որին գումարվել է արտադրանքի աճեցման ինքնարժեքի բարձրացումը։ Ըստ նրանց՝ պարարտանյութը թանկացել է միջինը 50 լարիով։
Ինչպես բացատրում են ֆերմերները, կարկուտը վնասել է մարզում բերքի մի մասը։ Խնդիր էր նաեւ կարտոֆիլի ոռոգումը։ Հետեւաբար շուկայում բերքի պակասը հանգեցրեց գների աճի։
Ըստ ֆերմերների՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում կարտոֆիլն արժեր 60 թեթրի, իսկ այս տարի տեղում վաճառվող ապրանքի գինը 1,20-1,50 լարի է։
Շուկայում առևտրականներն ասում են, որ կարտոֆիլի գնի նվազում չի սպասվում: