Փետրվարից «TBC»-ում կբարձրանա դրամարկղից գումար հանելու վճարը
Փետրվարի 1-ից TBC դրամարկղից գումար հանելու վճարը կբարձրանա։ Այս մասին տեղեկություն է տարածում «TBS Bank»-ը։
Հոկտեմբերի հաղորդագրությունների համաձայն՝ այս կանոնը պետք է կիրառվեր 2022 թվականի նոյեմբերի 25-ից։
«Ֆիզիկական անձի քարտային հաշվից անվճար կամ արտոնյալ պայմաններով գումար հանելու համար խնդրում ենք օգտվել TBC բանկոմատներից։ 2023 թվականի փետրվարի 1-ից մասնաճյուղերի դրամարկղերից մինչև 3000 լարի գումար հանելու նվազագույն միջնորդավճարը կկազմի 2% (առնվազն 2 լարի), իսկ արտարժույթի դեպքում (մինչև 1000 ԱՄՆ դոլար/ԵՎՐՈ/GBP) - 2% (առնվազն 1 ԱՄՆ դոլար/ԵՎՐՈ/GBP) »,- ասվում է «TBC»-ի տարածած տեղեկատվության մեջ։
Նշենք, որ գործող կանոնի համաձայն՝ դրամարկղից գումար հանելու միջնորդավճարը կազմել է 0,6%: