Համաշխարհային տնտեսությունը հետընթաց կապրի՝ կանխատեսումներ
Միջազգային ֆինանսների ինստիտուտի (Institute of International Finance) հետազոտության համաձայն, համաշխարհային տնտեսական աճը 2023 թվականի ընթացքում կկազմի 1,2 տոկոս, ինչը համեմատելի է 2008-ից 2009 թվականների ֆինանսական ճգնաժամի հետ, գրում է Bloomberg-ը:
Վերլուծաբանները ճգնաժամային դրությունն ու անսպասելի տագնապը կապում են Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ազդեցության հետ: Ըստ նրանց իրավիճակը չի կարող կայունանալ 2023 թվականին և փոփոխություններ են կանխատեսում միայն 2024 թվականին:
Նրանք կանխատեսում են նաեւ, որ եվրոգոտու երկրների տնտեսությունը կնվազի երկու տոկոսով, ԱՄՆ-ինը՝ մեկ, իսկ Լատինական Ամերիկայի ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կարող է կազմել 1,2 տոկոս։