Վրաստանի Ազգային բանկը սահմանել է նոր փոխարժեքը
Վրաստանի Ազգային բանկը սահմանել է նոր փոխարժեքը: Հունվարի 25-ին լարին արժևորվել է ռուբլու, դոլարի և եվրոյի նկատմամբ:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մեկ դոլարն արժե 2,64 լարի, եվրոն՝ 2,87։
1000 հայկական դրամը կարող եք ձեռք բերել 6,69 լարիով, 100 ռուսական ռուբլին արժե 3,84 լարի:
Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հունվարի 25-ի առավոտյան
100 դոլարը վաճառվում է 264 լարիով, գնվում՝ 265 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 37 լարիով, գնվում՝ 38 լարիով
100 եվրոն վաճառվում է 287 լարիով, գնվում՝ 289 լարիով