Սամցխե-Ջավախեթիում ռուբլին արժեք չունի
Վրաստանում ռուբլին շարունակում է արժեզրկվել: Շատերը դեռ պահում են գումարը, հույս ունենալով, որ արժեքը կբարձրանա:
Սակայն վերջին տվյալների համաձայն, ռուբլին աստիճանաբար էժանանաում է:
Ախալցիխեում ասում են, որ գումարը չեն փոխանակել այն ժամանակ, երբ 1000 ռուբլին կազմում էր 42 լարի, իսկ հիմա արժեքը կազմում է 32-34 լարի:
«Դեռ դեկտեմբերին մտածում էինք փոխանակել, սակայն հույս ունեինք, որ կհասներ գոնե 45 լարիի, այն ժամանակ 100 000 ռուբլիի համար տալիս էին 4 300 լարի, հիմա ասում են, որ կարող ենք փոխանակել միայն 3200 լարիով, 1000 լարիից ավել կորցնում ենք միայն 100 000 ռուբլու մեջ, ինչ անենք, երբ ամբողջ տարին աշխատել ու պահել ենք կես միլիոն ռուբլի, չգիտենք ինչ անենք, ամբողջ տարին աշնանը ինչպե՞ս սպասենք»,- ասում են քաղաքացիները:
Հիշեցնենք, որ փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում մարտի 8-ի առավոտյան հետևյալն է
100 դոլարը վաճառվում է 259 լարիով, գնվում՝ 260 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 33 լարիով, գնվում՝ 34 լարիով
100 եվրոն վաճառվում է 272 լարիով, գնվում՝ 275 լարիով