Կթանկանա արդյո՞ք հացը Վրաստանում
«Վրաստանի հացի արդյունաբերության միության» նախագահ Մալխազ Դոլիձեի խոսքով՝ հացի գնի բարձրացման վտանգ չկա։
Ինչպես նշեց նա, մեկ պարկ ալյուրի ինքնարժեքը նախորդ տարվա համեմատ 10-15 լարիով էժան է։
Նրա խոսքով, Վրաստանին տարեկան անհրաժեշտ է 800 հազար տոննա ալյուր, թեև երկիրն ինքնուրույն չի կարող արտադրել այս քանակի արտադրանք։
«Այս պահին ալյուրի պաշարներ կան։ Բացի այդ, մեծ քանակությամբ ալյուր է ներկրվում հանրապետություն, և դա որոշ չափով ազդել է մեր գործարանների աշխատանքի վրա։
Մեկ պարկ ալյուրի արժեքը նախորդ տարվա համեմատ 10-15 լարիով էժան է։ Պարենային ապրանքների, հատկապես առաջնային սպառման ապրանքների գների իջեցման նպատակով անցկացվում են հավաքներ։ Ակնկալիք կա, որ հացի գինը նույնպես կնվազի, բայց դա աշխատանք ու ժամանակ է պահանջում։
Այսօր հացի գնի բարձրացման վտանգ չկա, ընդհակառակը, աշխատում են այն նվազեցնելու ուղղությամբ»,- հայտարարել է Մալխազ Դոլիձեն։