Ոսկու գինը կտրուկ բարձրացել է
Միջազգային բորսայում ոսկու գինը կտրուկ աճում է՝ մեկ շաբաթվա ընթացքում ոսկու ունցիայի գինն աճել է 4,5%-ով և ներկայումս կազմում է 2000 դոլար։ Թանկարժեք մետաղի գինը միջազգային բորսայում մեկ ամսում թանկացել է գրեթե 9%-ով, և ներկայումս դրա գինը հասնում է մեկ տարվա առավելագույնին։
Մետաղի պահանջարկը նվազել է բանկային հատվածի համար մտավախությունների թուլացման ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազում է 5,45 դոլարով կամ 0,27 տոկոսով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1984,95 դոլարի: Արծաթի մայիսյան ֆյուչերսներն էժանանում են 0,23 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 23,367 դոլարի: