Զատիկից առաջ որքան կարժենա ձուն
Մարտին ձուն թանկացել է 6 տոկոսով: Թռչնաբուծության զարգացման ասոցիացիայի նախագահ Զուրա Ուչումբեգաշվիլին խոսել է այն մասին, թե արդյոք թանկացում սպասվում է ապրիլին Զատկի տոնից առաջ, երբ ապրանքի պահանջարկն ամենաշատն է աճում։
Ուչումբեգաշվիլին ասում է, որ կարճաժամկետ հեռանկարում ոչ թանկացում է սպասվում, ոչ էլ գնի նվազում։
«Պաշարները հավաքված են և այս փուլում շուկայում իրավիճակը կայուն է։ Դժվար թե կարճաժամկետ հեռանկարում ինչ-որ բան փոխվի՝ թե՛ ձվի, թե՛ թռչնի մսի մասով։ Ամեն ինչ նորմալ է, ոչ պակաս է սպասվում, ոչ էլ գնի փոփոխություն։ Առնվազն մինչեւ Սուրբ Զատիկ գների բարձրացումն ու նվազումը բացառվում է»,- ասել է Ուչումբեգաշվիլին։
Նրա խոսքով, չնայած ցորենի վերաբերյալ Ռուսաստանի կողմից հնչող հակասական հայտարարություններին, շուկան կայուն է նաև պարենային ոլորտում։
Տեղեկության համար նշենք, որ անցյալ տարի երկրում արտադրվել է 648,9 մլն ձու։ Այս թիվը 0,9%-ով պակաս է, քան 2021թվականին: Տարեվերջին՝ IV եռամսյակում, ձվի արտադրությունը կազմել է 156,2 մլն, ինչը 4,5%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։