Եգիպտական սոխը վրացական շուկայում. Որքա՞ն արժե
Եգիպտական սոխի 2023 թվականի բերքը արդեն վաճառվում է վրացական շուկայում։ Ապրանքի մեծածախ գինը կիլոգրամի դիմաց մոտ 2,5 լարի է։ Այնուամենայնիվ, շուկայում ավելի էժան սոխ կա, ուստի եգիպտական սոխն այնքան էլ լավ չի վաճառվում,- այս մասին գրում է East-fruit-ը՝ հիմնվելով շուկայի վերլուծության վրա։
Բացի բարձր գնից, ներկրվող սոխը տարբերվում է չափերով, թեև ներկրողները հույս ունեն, որ այն ամբողջությամբ կկարողանան վաճառել, քանի որ իրանական և ադրբեջանական սոխը մայիսից կմտնի վրացական շուկա, իսկ այս ժամանակ եգիպտական սոխն այլևս հասանելի չի լինի:
Տեղեկության համար նշենք, որ Կենտրոնական Ասիայում, մասնավորապես՝ Ուզբեկստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում դեռևս բավականին շատ է սոխը, որն արտահանվում է այդ երկրներից։ Բացի այդ, Ուզբեկստանում սոխն ավելի էժան է, քան Վրաստանում։