Վրաստանում փոխարժեքը փոխվել է
Վրաստանում փոխարժեքը փոխվել է: Ազգային բանկը սահմանել է նոր փոխարժեք, ըստ որի եվրոն ու դոլլարը շարունակում են արժեզրկվել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մեկ դոլարն արժե 2,5229 լարի, եվրոն՝ 2,7795 լարի։
1000 դրամը կարող եք փոխանակել 6,49 լարիով, 100 ռուսական ռուբլին արժե 3,08 լարի:
Մեկ թուրքական լիրայի արժեքը 0,13 է լարի է։
Ախալքալաքի փոխանակման կետերում գործում է հետևյալ փոխարժեքը.
100 դոլարը վաճառվում է 252 լարիով, գնվում՝ 253 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 30 լարիով, գնվում՝ 31 լարիով
100 եվրոն վաճառվում է 274 լարիով, գնվում՝ 276 լարիով
Փոխարժեքը կգործի մինչև երկուշաբթի՝ ապրիլի 17-ը ներառյալ: