Տնտեսություն
Ռուսաստանից դրամական փոխանցումներն աճել են
2023 թվականի մարտին երկիր դրամական փոխանցումների հոսքերի ծավալը կազմել է 438,4 մլն ԱՄՆ դոլար, ինչը 127,1%-ով ավելի է 2022 թվականի մարտի համանման ցուցանիշից՝ 193,1 մլն ԱՄՆ դոլար։
Ազգային բանկի հրապարակած հաշվետվության համաձայն՝ փետրվարին ամենամեծ փոխանցումը Վրաստան է կատարվել Ռուսաստանի Դաշնությունից ՝ 223,6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 727%-ով։
10 երկրներ, որտեղից Վրաստանը փետրվարին ամենաշատ դրամական փոխանցումներն է ստացել.
- Ռուսաստանի Դաշնություն - $223.6 մլն/ տարեկան աճ 727%;
- Իտալիա- $43.4 մլն/աճ 9.9%;
- ԱՄՆ- $35.9 մլն/ աճ 40.4%;
- Հունաստան- $19.6 մլն/ աճ 3.3%;
- Իսրայել- $18.8 մլն/ աճ 10.5%;
- Գերմանիա- $17.6 մլն/ աճ 55.2%;
- Ղազախստան- $17.4 մլն/ աճ 130.9%;
- Թուրքիա- $10.2 մլն/ աճ 22.1%;
- Ղրղզստան- $5.7 մլն/ աճ 165%;
- Իսպանիա- $4.9 մլն/ աճ 5.1%.
Բացի այդ, 2023 թվականի մարտին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 30,4 մլն ԱՄՆ դոլար, ինչը 26,7%-ով ավելի է 2022 թվականի մարտի համանման ցուցանիշից (24 մլն ԱՄՆ դոլար)։
Տարածեք :