Այժմյան տվյալներով՝ ոսկու ունցիայի (31,1 գրամ) գինը հասել է ամենաբարձր մակարդակին վերջին 8 տարվա ընթացքում: Հումքային բորսաներում ունցիայի գինը գերազանցել է 1775 դոլարը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ըստ վերլուծաբանների՝ ոսկու գնի աճը պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի աճի տեմպերի հետ կապված սպասումների վատթարացմամբ։
Ըստ MarketWatch-ի վերլուծաբան Ջիմմի Ուիքոֆի, տնտեսական ճգնաժամի պայմաններում ներդրողները ամբողջ աշխարհում փորձում են ազատվել ռիսկային ակտիվներից և գումարները տեղափոխել ավելի քիչ ռիսկային ակտիվներ: Ոսկու մեջ գումար ներդնելը համարվում է ամենաապահով մեթոդներից մեկը։
Ներդրողները գնահատում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տոկոսադրույքի հերթական բարձրացումը մայիսին։