Տնտեսություն
Ի՞նչն է ամենաշատը թանկացել ապրիլին
2023 թվականի ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,7 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 2,7 տոկոս։ Այս մասին տեղեկություն է հրապարակում Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա «Geostat»-ի տվյալներով՝ այս ցուցանիշը 2023 թվականի ապրիլին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,7 տոկոս։
Ստորև տրված է ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացած 10 ապրանքատեսակների ցանկը.
- սոխ- 92%-ով
- եգիպտացորենի ալյուր - 35.4%-ով
- կարտոֆիլ - 33.7%-ով
- կանաչ լոբի - 33.3%-ով
- տոմատի մածուկ - 30.4%-ով
- թխվածք- 27.5%-ով
- ձմերուկ- 20.6%-ով
- լիմոն- 19.8%-ով
- տավարի միս - 18%-ով
Տարածեք :