Գյուղմթերքի գների ինդեքսն աճել է՝ որն է պատճառը
Գյուղմթերքի միավոր արժեքի ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 2.1 տոկոսով։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ փոփոխությունը հիմնականում պայմանավորված է բազմամյա մշակաբույսերի արժեքի 8,1 տոկոս աճով, ինչը 2,21 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը։
«Geostat»-ի տվյալներով՝ նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատ գյուղատնտեսական մթերքների միավոր արժեքի ցուցանիշն աճել է 6,6 տոկոսով։ Ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է կենդանիների և կենդանական ծագման մթերքների արժեքի 12,4 տոկոս աճով, որն արտացոլել է ընդհանուր ցուցանիշի 6,3 տոկոսային կետի փոփոխությունը։