Թուրքական լիրայի արժեզրկումը շարունակվում է
Թուրքական արժույթի արժեզրկումը շարունակվում է։ Երկուշաբթի առավոտյան դոլարն արժե 25,7 լիրա։ Այս մասին են վկայում գործարքների տվյալները։
Հունիսի 22-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշել է հիմնական տոկոսադրույքը 8,5 տոկոսից բարձրացնել 15 տոկոսի։ Սա ԿԲ նոր ղեկավարի կողմից ընդունած առաջին որոշումն է։