Օգնությունը 7000-ի փոխարեն կկազմի 20 000 լարի՝ վարչապետի որոշումը
Պաշտպանության նոր օրենսգրքում գրվելու է, որ զինվորականների համար բնակարանների կառուցումը լինելու է պետության պարտավորությունը, իսկ վիրավորվելու դեպքում օգնությունը 7000 լարիի փոխարեն կկազմի 20.000 լարի: Պաշտոնական պարտականությունները կատարելիս մահանալու դեպքում միանվագ օգնությունը կկազմի 30 հազար լարի, այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ անգամ Բիձինա Իվանիշվիլիի վարչապետության օրոք տարածքային ամբողջականության, ազատության և անկախության համար մահվան դեպքում փոխհատուցումը սահմանվել է 100 հազար լարի, և դա ցույց է տալիս կառավարության վերաբերմունքը զինվորականների և ոստիկանների նկատմամբ։
«Այս օրենսգրքում ներառվել են զինծառայողների սոցիալական երաշխիքները։ Ավելի վաղ ասել եմ, որ բնակարանների կառուցումը չպետք է լինի միանվագ, ինչպես ոստիկանության համար միանվագ չի լինի։
Օրենսգրքում գրվելու է, որ բնակարանների կառուցումը լինելու է պետության պարտավորությունը, դա չի լինելու ինչ-որ լավ նախարարի բարի կամքը, դա պետք է լինի պետության պարտավորությունը, և յուրաքանչյուր 3 տարին մեկ մեր համար ռազմական բնակարաններ են կառուցվելու: Մենք նույնն ենք ուզում անել ոստիկանության համար։ Սա պետք է լինի մեր պարտավորությունը: Բազմաթիվ այլ արտոնություններ են նախատեսված զինվորականների համար»,-նշել է վարչապետը։