Տնտեսություն
Վրաստանում շինարարությունը թանկացել է՝ ինչն է ազդում գնի վրա
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականի մայիսին շինարարության արժեքի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է 2,5 տոկոսով։
Ըստ նրանց զեկույցների, նշված փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 9 տոկոս աճով, ինչը 2,55 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը։
«Geostat»-ի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի համեմատ շինարարության արժեքի ցուցանիշն աճել է 8,2 տոկոսով։ Ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտի աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 17,1 տոկոս աճով, ինչը 4,67 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը։
Տարածեք :