Նեկտարին ու դեղձ՝ ինչպիսի ակնկալիքներ ունեն ֆերմերները
Ֆերմերները նեկտարինի ու դեղձի գների նվազում չեն ակնկալում: Նրանք ասում են, որ ռուսական ռուբլու արժեզրկման ու վրացական լարիի ամրապնդման ֆոնին, ավելի վատ սպասելիքներ ունեին, թեպետ այս տարի որակյալ ապրանք արտադրողները չեն տուժում։
«Գների մասով մենք վատագույնն էինք սպասում։ Վրացական լարիի ամրապնդման և ռուսական ռուբլու արժեզրկման ֆոնին, թեև այս տարի որակյալ ապրանք ունեցողները չեն տուժի, բայց հրաշք շահույթի մասին խոսելն ավելորդ է»,- ասում է ֆերմեր Նիկա Գետիաշվիլին։
Գյուղացիները տեղական շուկայում նույնպես չեն ակնկալում գնի նվազում, քիչ բերքի պատճառով ենթադրվում է, որ դեղձի ու նեկտարինի գինը կա՛մ կմնա անփոփոխ, կա՛մ կբարձրանա։ Նրանց տեղեկություններով, օգոստոս ամսին թանկ կլինի դեղձը:
«Գնային առումով այս տարի վիճակն ավելի լավ է։ Անցյալ տարի սեզոնը սկսվեց բարձր գներով, հետո նվազեց։ Ընթացիկ սեզոնում դեղձի և նեկտարինի արտահանման գները սկսվել են 2 լարիից և մնացել է 1,50 լարի։ Ինչ վերաբերում է տեղական շուկային, ապա գինը կախված է որակից։ Այս պահին բերքն արդեն նվազում է, հետևաբար՝ գինը չի նվազի, հակառակը՝ մենք ակնկալում ենք, որ այն կբարձրանա»,- ասում է ֆերմեր Գիորգի Քիտեշվիլին։
Ընդհանուր բերքատվության գնահատման վերաբերյալ ֆերմեր Նիկա Գետիաշվիլին ասաց, որ այս տարի դեղձի բոլոր սորտերի ավելի քիչ բերք է եղել, ինչը մասամբ պայմանավորված է կլիմայական պայմաններով։