Կատալիզատորի արտահանման համար նոր տուրք է սահմանվել
Եկամուտների ծառայությունը կատալիզատորի և/կամ դրա բաղկացուցիչ մասերի թափոնների/ջարդոնի (այդ թվում՝ ամորտիզացված խլացուցիչի ֆիլտրի և/կամ կերամիկական խլացուցիչի ֆիլտրի) մեկ կիլոգրամի արտահանման դիմաց 6 լարիի չափով վճար է սահմանել:
Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ Վրաստանից կատալիզատորների արտահանումն արգելվել է մինչև 2026 թվականի մայիսի 1-ը։
Եկամուտների ծառայության տվյալներով՝ կատալիզատորների արտահանման արգելքը չի տարածվում մինչև 2023 թվականի մայիսի 1-ը տրված թույլտվությունների վրա, մինչ այդ ութ ընկերությունների տրվել են ակտիվ արտահանման թույլտվություններ: Բացի այդ, իրենց իսկ պարզաբանմամբ, այդ թույլտվություններով նախատեսված թափոնների արտահանումը պետք է իրականացվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։
1 կիլոգրամի դիմաց 6 լարի տուրքը կկիրառվի միայն արտահանման համար՝ մինչև 2023 թվականի մայիսի 1-ը տրված թույլտվության շրջանակներում։