Տնտեսություն
Վրաստանում ալյուրի ներմուծումը կրկնակի կրճատվել է
2023 թվականի հունիսին Վրաստան ալյուրի ներմուծումը գործնականում կրկնակի կրճատվել է։ Սա հաստատում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Մասնավորապես, ըստ Geostat-ի, անցած ամիս Վրաստան է ներկրվել 3 մլն 517 հազար 60 դոլար արժողությամբ ցորենի ալյուր, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 6 մլն 546 հազար 590 դոլար։
Նշենք, որ ներմուծման հիմնական տեսակարար կշիռը՝ 94,7%-ը, բաժին է ընկել Ռուսաստանին, որից հունիսին երկիր է մուտք գործել 3 330 660 ԱՄՆ դոլարի ալյուր։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի հունիսին Ռուսաստանից ալյուրի ներմուծումը կազմել է 6 392 070 ԱՄՆ դոլար։
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա տվյալներին, ապա ալյուր ներկրող երկրների թվում են նաև.
- Թուրքիա- 86 260 ԱՄՆ դոլար ;
- Իտալիա- 42 940 ԱՄՆ դոլար ;
- ֆրանսիա- 19 540 ԱՄՆ դոլար ;
- Ավստրիա - 18 430 ԱՄՆ դոլար ;
- Լիետվա (Լիտվա) – 10 690 ԱՄՆ դոլար ;
- Ուկրաինա- 8 020 ԱՄՆ դոլար ;
- Բելառուս- 450 ԱՄՆ դոլար ;
- Լեհաստան- 70 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ից երկրում ալյուրի ներկրման համար ներմուծման հարկ է սահմանվել։ Ալյուր արտադրողների և տեղական հացահատիկային ֆերմերների ասոցիացիան երկար ժամանակ է, ինչ պահանջում է կառավարությունից այս որոշումը։ Պատճառը ցորենի վրա Ռուսաստանի սահմանած մաքսային հարկն է, որը, ըստ նրանց, մրցակցության անհավասար պայմաններ է ստեղծել։
Տարածեք :