Վրաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է մինչև 1804 լարի
Ըստ Geostat-ի՝ 2023 թվականի II եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 17,1%-ով (263,2 լարիով) և կազմել 1804,5 լարի։
Ըստ գործունեության տեսակների՝ համեմատաբար բարձր աշխատավարձեր են նկատվել հետևյալ ոլորտներում.
Տեղեկատվություն և հաղորդակցություն – 3799,8 լարի (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 22%);
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 3 181,4 լարի (աճը 19%);
Շինարարություն - 2590,3 լարի (աճը 19%);
Մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 2 525 լարի (աճը 25%-ով)։
II եռամսյակում կանանց միջին աշխատավարձը կազմել է 1 437,1 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2 161,6 լարի։ Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 196,5 լարի (15,8%), իսկ տղամարդկանցը՝ 333,2 լարի (18,2%)։ Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց աշխատավարձը բոլոր ոլորտներում ավելի բարձր է եղել, քան կանանց։