Ոսկու գինն աճում է՝ պատճառներ
Ոսկու գինը միջազգային բորսայում աճում է: Մեկ ամսում ոսկու ունցիայի (28,3 գրամ) գինն աճել է 2%-ով և ներկայումս կազմում է 1933 դոլար։ Մեկ տարվա ընթացքում միջազգային բորսայում թանկարժեք մետաղի գինը աճել է գրեթե 16%-ով։
Ոսկու գնի աճը կապված է ներդրողների սպասումների և կենտրոնական բանկերի որոշումների հետ։ Գնաճի նվազման ֆոնին իրական հնարավորություն կա, որ ԱՄՆ Դաշնային պահուստը մինչև տարեվերջ անցնի դրամավարկային քաղաքականության պահպանման ռազմավարությանը, ինչը դրական ազդեցություն կունենա ոսկու գնի վրա։
Պետք է հաշվի առնել, որ FED-ի որոշումը դոմինոյի էֆեկտ է թողնում համաշխարհային տնտեսության վրա, որի կողմից խստացման տեմպերի դանդաղումը դրդում է Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի կենտրոնական բանկերին նմանատիպ որոշումներ կայացնել։ Ողջ աշխարհում դրամավարկային քաղաքականության մեղմացումը և ազգային արժույթների թուլացումը հատկապես բարենպաստ են ոսկու ներդրողների համար:
Ոսկին համարվում է գնաճից հեջավորման ավանդական միջոցներից մեկը, և կենտրոնական բանկերը գնում են այն ֆինանսական անկայունությունից իրենց ապահովագրելու համար։